01.11.2013|
00:09
Գյումրու թիվ 20 երթուղու «ոդիսականը», կարծես, չի ավարտվում։ Այս պահին, տեղի մեր աղբյուրի պնդմամբ, վարորդներին «լռեցնելու» գործընթաց է մեկնարկել։ Գործի է անցել ոստիկանությունը։ Շիրակի մարզի ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի հրահանգով` հոկտեմբերի 26-ից թիվ 20 երթուղայինի բոլոր «գազելները» «կալանավորվել» են ոստիկանության բակում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտադրում է բոլոր վարորդներին իրենց մեքենաները գրանցել «Նյու Սիթի տրանս» ՍՊԸ-ում, որը պատկանում է քաղաքապետի որդուն, չնայած գրանցված է ոմն Աշոտ Հակոբյանի անվամբ։ Բալասանյանի որդու ընկերությանն են պատկանում քաղաքի բոլոր երթուղային գծերը։